Privacy and Cookie Policy

Privacy and Cookie Policy

back

«Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որը հասանելի է http://www.sharmholding.am հասցեով, իր առաջնային խնդիրներից է համարում ընկերության այցելուների տվյալների գաղտնիությունը: Գաղտնիության քաղաքականության մասին սույն փաստաթուղթը պարունակում է ընկերության կողմից հավաքվող և փաստաթղթավորվող տեղեկատվության, ինչպես նաև դրա օգտագործման ձևերի նկարագրությունը:

Գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ հարցերի դեպքում կամ ավելին իմանալու համար, խնդրում ենք անհապաղ կապվել մեզ հետ:

Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բացառապես մեր առցանց գործունեությանը և տարածվում է մեր վեբ կայքի այցելուների վրա այն տեղեկատվության առնչությամբ, որը նրանք տրամադրում և/կամ ստանում են «Շարմ Հոլդինգ»- ից: Սույն Քաղաքականությունը չի տարածվում համացանցից դուրս ստացվող տեղեկատվության վրա, ինչպես նաև այն տեղեկատվության վրա, որը ստացվում է այլ ուղիներով՝ բացառությամբ այս վեբ կայքի:

Համաձայնություն 

Օգտագործելով մեր վեբ կայքը՝ Դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնվում դրա դրույթների հետ:

Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը.

Ձեր անձնական տվյալների տրամադրման ժամանակ Ձեզ կբացատրվի դրանց բնույթը և կպարզաբանվեն տվյալները տրամադրելու նպատակները:

Մեզ հետ ուղիղ կապ հաստատելու դեպքում մենք կարող ենք ստանալ Ձեր մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես օրինակ, Ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, Ձեր կողմից ուղարկվող կից ֆայլերի և/կամ նամակների պարունակությունը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն, որը դուք կցանկանաք տրամադրել մեզ:

Մեզ մոտ օգտահաշիվ բացելու դեպքում մենք կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել կոնտակտային տվյալներ, ներառյալ Ձեր անունը, ընկերության անվանումը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Ինչպես ենք օգտագործում Ձեր տվյալները.

Մեր կողմից հավաքագրվող տվյալները մենք օգտագործում ենք մի շարք նպատակներով, այդ թվում՝

Վեբ կայքի տրամադրման և աշխատանքի իրագործման համար
Վեբ կայքի կատարելագործման, անձնավորման և ընդլայնման համար
Ձեր կողմից մեր վեբ կայքի օգտագործման վերլուծության համար
Նոր ապրանքների, ծառայությունների, հատկությունների և ֆունկցիոնալության մշակման համար
Ձեզ հետ ուղիղ կամ գործընկերների միջոցով շփման համար, այդ թվում հաճախորդների սպասարկման, թարմացումների, վեբ կայքի մասին այլ տեղեկատվության տրամադրման համար, մարկետինգային և գովազդային այլ նպատակներով:
Ձեզ էլեկտրոնային նամակներ ուղարկելու նպատակով
Անօրինական գործունեության հայտնաբերման և կանխարգելման նպատակով

Մատյան ֆայլեր.

«Շարմ Հոլդինգը» կիրառում է մատյան ֆայլերի օգտագործման ստանդարտ ընթացակարգեր: Մատյան ֆայլերի միջոցով գրանցվում են վեբ կայքերի այցելությունները: Այս ընթացակարգը կիրառվում է բոլոր հոսթինգ ընկերությունների կողմից՝ որպես հոսթինգ ծառայության վերլուծության բաղկացուցիչ մաս: Մատյան ֆայլերի միջոցով ստացվող տեղեկատվությունը ներառում է IP հասցե, բրաուզերի տիպ, Ինտերնետ փրովայդերի (մատակարար) անվանում այցելության ժամի/ամսաթվի դրոշմներ, հղումներ/ելքի էջեր, և, հնարավոր է նաև, սեղմումների քանակ: Այս տեղեկությունները կապակցված չեն անձը հաստատող որևէ տվյալների հետ: Այսպիսի տվյալները հավաքվում են միտումների վերլուծության, կայքի ղեկավարման, կայքում օգտատերերի գործունեության հետագծման և ժողովրդագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով:

 

Cookie ֆայլեր և վեբ փարոսներ.

Ինչպես բոլոր այլ վեբ կայքերը, «Շարմ Հոլդինգի» վեբ կայքը օգտագործում է cookie ֆայլեր: Այս ֆայլերը օգտագործվում են որոշակի տեղեկատվության պահպանման համար, այդ թվում՝ այցելուների նախընտրությունները և այցելած վեբ էջերի մասին տվյալները: Այս տեղեկություններն օգտագործվում են այցելուի բրաուզերի տիպի և/կամ այլ տվյալների հիման վրա վեբ բովանդակության հարմարեցման միջոցով այցելուների աշխատանքը հեշտացնելու համար:

Cookie ֆայլերի վերաբերյալ ավելի ամբողջական ինֆորմացիա ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ «Cookie ֆայլերի համաձայնության» էջում տեղադրված «Ինչ են իրենցից ներկայացնում Cookie ֆայլերը» նյութին:

Գովազդային գործընկերների Գաղտնիության քաղաքականություն .

Հետևալ ցանկում դուք կարող եք գտնել «Շարմ Հոլդինգի» բոլոր գովազդային գործընկերների Գաղտնիության քաղաքականությունները:

Երրորդ կողմերի գովազդային սերվերները կամ ցանցերը կիրառում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են գովազդային հայտարարություններում և հղումներում առկա cookie ֆայլերը, JavaScript, վեբ փարոսները, որոնք էլ իրենց հերթին հայտնվում են «Շարմ Հոլդինգի» կայքում՝ ուղարկվելով օգտատերերի վեբ բրաուզերներին: Այդ ընթացքում դրանք ավտոմատ կերպով ստանում են Ձեր IP հասցեն: Այս տեխնոոգիաներն օգտագործվում են գովազդային արշավների արդյունավետության գնահատման և/կամ գովազդային նյութերի անձնավորման համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ «Շարմ Հոլդինգը» չունի հասանելիություն և չի վերահսկում երրորդ կողմի գովազդատուների կողմից օգտագործվող cookie ֆայլերի կիրառումը:

Երրորդ կողմերի Գաղտնիության քաղաքականություն.

«Շարմ Հոլդինգի» Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում կողմնակի գովազդատուների կամ վեբ կայքերի վրա: Հետևաբար, մենք հորդորում ենք Ձեզ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար ծանոթանալ կողմնակի գովազդային սերվերների գաղտնիության քաղաքականությունների հետ, որտեղ կարող են նկարագրվել իրենց ընթացակարգերը, ինչպես նաև որոշակի ֆունկցիաներից հրաժարվելու միջոցները:

Դուք կարող եք անջատել cookie ֆայլերը՝ օգտվելով Ձեր բրաուզերի կարգավորումներից: Կոնկրետ վեբ բրաուզերում cookie ֆայլերի կառավարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել համապատասխան բրաուզերների վեբ կայքեր:

Կալիֆորնիայի սպառողների գաղտնիության մասին օրենք (CCPA) (Չվաճառել իմ անձնական տվյալները).

Կալիֆորնիայի սպառողների գաղտնիության մասին օրենքի համաձայն այլ իրավունքներից զատ Կալիֆորնիայի սպառողներն իրավունք ունեն՝

Պահանջելու, որպեսզի սպառողների անձնական տվյալները հավաքող բիզնես ընկերությունը բացահայտի իր կողմից հավաքագրված տվյալների կատեգորիաները և տվյալների որոշակի մասը:

Պահանջելու, որպեսզի բիզնես ընկերությունը վերացնի իր կողմից հավաքագրված տվյալները:

Պահանջելու, որպեսզի սպառողների անձնական տվյալների վաճառքով զբաղվող բիզնես ընկերությունը դադարեցնի վաճառել սպառողների անձնական տվյալները:

Ձեր կողմից նման հայտ ստանալուց հետո մենք պարտավորվում ենք պատասխանել Ձեզ մեկ ամսվա ընթացքում: Նշված իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ:

Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR).

Մենք ցանկանում ենք, որպեսզի Դուք լիովին տեղեկացված լինեք տվյալների պաշտպանությանը վերաբերող Ձեր իրավունքների մասին: Բոլոր օգտատերերը կարող են օգտվել հետևյալ իրավունքներից.

Հասանելության իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու Ձեր անձնական տվյալների պատճենները: Այս ծառայության համար մենք կարող ենք գանձել փոքր վարձավճար:

Ճշգրտման իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք ուղղենք Ձեր անձնական տվյալները, որոնք ըստ Ձեզ ստույգ չեն: Դուք նաև իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք լրացնենք Ձեր անձնական տվյալները՝ եթե կարծում եք, որ դրանք ամբողջական չեն:

Ջնջման իրավունք – Որոշակի դեպքերում Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները:

Մշակման սահմանափակման իրավունք – Որոշակի դեպքերում Դուք իրավունք ունեք պահանջելու Ձեր անձնական տվյաների մշակման սահմանափակում:

Մշակմանը առարկելու իրավունք - Որոշակի դեպքերում Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալները մշակելուն:

Տվյալների փոխանցման իրավունք – Որոշակի դեպքերում Դուք իրավունք ունեք պահանջելու մեր կողմից ստացված Ձեր տվյաների փոխանցումը այլ կազմակերպությունների կամ հենց Ձեզ:

Ձեր կողմից նման հայտ ստանալուց հետո մենք պարտավորվում ենք պատասխանել Ձեզ մեկ ամսվա ընթացքում: Նշված իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ:

Երեխաների տվյալներ

Ընկերությունն իր առաջնային կարևորության խնդիրներից է համարում նաև երեխաների առավել ապահով պաշտպանությունը Ինտերնետ ցանցի օգտագործման ընթացքում: Մենք խստորեն հորդորում ենք ծնողներին և խնամակալներին հետևել երեխաների առցանց գործունեությանը, մասնակցել և/կամ ուղղորդել այն:

«Շարմ Հոլդինգը» միտումնավոր կերպով չի հավաքագրում 13 տարեկանից փոքր երեխաների անձնական տվյալները:

Եթե Դուք կարծում եք, որ Ձեր երեխան մեր կայքի միջոցով տրամադրել է այդպիսի տեղեկատվություն, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ և մենք կգործադրենք ողջամիտ ջանքեր՝ մեր գրառումներից այդ տվյալները ջնջելու համար: