ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ստեղծված ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:
Վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը. սա է ֆիլմի հիմնական ասելիքը: Ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը ճակատագրի բերումով մասնակցում են արցախյան ազատամարտին և հերոսանում: Ֆիլմում զուգահեռաբար զարգանում են պատերազմի ու սիրո թեմաները։ Հենց սերն է, որ ապրեցնում է բոլորին՝ ուժ տալիս դժվարին պահերին. սերը հայրենիքի, մանկության ընկերների, քնքուշ ու սիրելի էակի հանդեպ: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված հումորի հետ, ինչը ստիպում է հանդիսատեսին և՛ հուզվել, և՛ ժպտալ… Նախագիծն իրականացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՒ ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ | ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ | ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՈՄՊՈԶԻՏՈՐ | ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴՏՐԵԿԻ ՀԵՂԻՆԱԿ | ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ