Նախորդ աշխատանքը

Անավարտ թռիչք | 2015

Հաջորդ աշխատանքը

ԱՆԱՀԻՏ | 2014

Հյուսիս Հարավ | 2015

Սյուժեի հիմքում սիրո և իսկական ընկերության պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն հերոսների հարազատ քաղաքում` Երևանում:

Գլխավոր հերոսները` չորս ընկեր, սեփական թեթևամտության և անհեռատեսության արդյունքում հայտնվում են դժվար կացության մեջ: Ծանր վիճակից  դուրս գալու համար նրանց անհրաժեշտ է բավականին մեծ գումար: Փորձելով հայթայթել այդ գումարը` նրանք դառնում են խարդախության զոհ, և վիճակը պարզապես անելանելի է դառնում: Թվում է, թե այլևս ոչինչ չի կարող փրկել նրանց, բայց վերջին պահին նրանք հիշում են, որ ապրում են Երևանում` մի քաղաքում, ուր երբեք միայնակ չես և որտեղ բոլորը պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Նրանք կարողանում են լուծել իրենց բոլոր խնդիրները և ապացուցել, որ իսկական ընկերության դեմ անզոր է կյանքի ցանկացած հանգամանք…

 

ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ | ԴԱՎԻԹ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

 ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ | ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ | ՎԱԶԳԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆ

 ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

 ԴԵՐԵՐՈՒՄ | ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈ, ԴԱՎԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀՏ ՀԱՅԿՈ (ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ), ՄԻՇՈ (ՄԻՔԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ), ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ